Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3-4.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Վիտամին D-ի անբավարարությունը քնկոտություն է հրահրում

Գոյություն ունի ուղիղ կապ ցերեկային քնի և մարդու օրգանիզմում վիտամին D-ի անբավարարության միջև: Այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Լուիզիանայի համալսարանի գիտնականները: Հետազոտության հեղինակ դոկտոր Դևիդ Մակարտնին, հատկապես, ընդգծում է, որ իրենց առջև հատուկ խնդիր չեն դրել նմանատիպ կապի պատճառը հայտնաբերելու նպատակով: Նրանք պարզապես ցանկանում էին հաստատել նախկինում կատարված հետազոտությունների տվյալներն այն մասին, որ օրգանիզմում վիտամին D-ի անբավարար մակարդակն է պատճառը ցերեկային բարձրացած քնի, որը կարող է հետևանքը լինել քրոնիկական ցավի:

 

Մենք հայտնաբերել ենք հարաբերակցությունը վիտամին D-ի և քնկոտության միջև, ընդ որում, այս կապն ավելի բարդ էր, քան նախկինում էին կարծում: Շատ կարևոր է հաջորդող հետազոտությունը, որպեսզի ճշգրիտ որոշվի, թե որն է պատճառը, և որն է հետևանքը: Դա հնարավորություն կտա լավացնել բուժման ժամանակակից մեթոդները:

 

Հետազոտությանը մասնակցել են կլինիկայում քնի խանգարումներով բուժվող 81 պացիենտ, ովքեր բողոքել են քնի որակից, նաև ոչ յուրահատուկ ցավերից: Ժամանակի ընթացքում բոլոր պացիենտների մոտ ախտորոշվել է քնի խանգարումներ, որոնց պատճառը, մեծ մասամբ դեպքերում, քնի մեջ շնչադադարն է: Վիտամին D-ի մակարդակը չափվել է արյան հետազոտության օգնությամբ, իսկ քնկոտությունը` Epworth Sleepiness Scale սանդղակով:

 

Հետազոտողները նշել են, որ ինչքան բարձր է եղել պացիենտների ցերեկային քնկոտության մակարդակը, այնքան ցածր է գրանցվել վիտամին D-ի մակարդակը: 

 

Հիշեցնենք, որ մեր օրգանիզմն այս վիտամինն ինքնուրույն է արտադրում` արևի ճառագայթների ազդեցության ներքո: Այն ծայրահեղ անհրաժեշտ է ոսկրերի ամրապնդման և առողջության համար:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ